Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, Արցախի բնակավայրերին օգնելու նախաձեռնությամբ հանդես եկած «Մենք հայ ենք» միասնական բարեգործական հիմնադրամ է այցելել: Այս մասին տեղեկացնում է Հ1-ը:
Կամավորները զբաղված են Արցախ հագուստ և սնունդ մատակարարելու, նաև արցախցիներին իրենց տներ վերադարձին աջակցելու աշխատանքով: