Ուզբեկստանի սուպերլիգայի ուղեգրի համար խաղում «Նեֆթչիի» ու «Տուրոնի» միջև հանդիպումն ավարտվել է մասսայական ծեծկռտուքով: «Տուրոնը» հաղթել է նվազագույն հաշվով: Խաղից հետո հյուրերի ֆուտբոլիստները զայրացած հարձակվել են գլխավոր մրցավարի վրա: Դրանից հետո միջադեպը շարունակվել է պարտված թիմի երկրպագուների մասնակցությամբ: