Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին մոտ է «Վասկո դա Գամա» տեղափոխությանը։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
Բրազիլական ակումբի մարզական տնօրեն Ֆաբիո Կորդելան հաղորդել է, որ արդեն համաձայնության են հասել 30-ամյա խաղացողի հետ։
Նա հույս է հայտնել, որ գործարքը ավարտին կհասցվի հունվարին։
Բալոտելին ազատ գործակալ է։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը հանդես էր գալիս «Բրեշիայում» ու 19 խաղում 5 գոլի հեղինակ էր դարձել։
Նրա շուկայական արժեքը 3 մլն եվրո է։