Կոլամբուսը դուրս է եկել MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի եզրափակիչ: Կիսաեզրափակիչ խաղում ամերիկացի մասնագետ Կալեբ Պորտերի թիմը 2-0 հաշվով հաղթեց Նեշվիլին:
Հիմնական ժամանակում թիմերը չկարողացան պարզել հաղթողին: Լրացուցիչ ժամանակում տանտերերից գոլեր խփեցին Պեդրո Սանթոսը (99-րդ րոպե) և Գյասի Զարդեսը (103):
Հայազգի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը հանդիպումը սկսել է Կոլամբուսի մեկնարկային կազմում և փոխարինվել է 116-րդ րոպեին։
Մրցաշրջանի եզրափակչում Կոլամբուսը կխաղա Նյու Ինգլանդ Ռեվոլուշենի հետ, որը իր հերթին կիսաեզրափակչում 3-1 հաշվով հաղթել էր Օրլանդո Սիթիին։