«Յուվենտուսում» շատ գոհ են թիմի հարձակվող Ալվարո Մորատայի խաղից։
«Յուվեի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն կարծում է, որ Մորատան իդեալական խաղընկեր է Կրիշտիանու Ռոնալդուի համար։ Ակումբում շատ գոհ են իսպանացու ելույթներից ու նրա պրոֆեսիոնալիզմից։
«Յուվենտուսն» արդեն պլանավորում է 2021-ի ամռանը գնել Մորատային։ Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Մորատայի վարձակալական պայմանագրի համաձայն՝ թուրինցիները 2021-ի ամռանը կարող են գնել նրա տրանսֆերը։