Սենեգալի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 2002 թվականի աշխարհի գավաթի առաջին գոլի հեղինակ Պապա Բուբա Դիոպը մահացել է 43-րդ տարեկան հասակում, հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) պաշտոնական Twitter-ը:
ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը չի նշում մահվան պատճառները: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դիոպը մահացել է երկարատև և ծանր հիվանդությունից հետո:
Դիոպն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է շվեյցարական մանկապատանեկան ակումբներում, ապա տեղափոխվել Գրասհոպեր, որի հետ 2001 թ.-ին դարձել էր Շվեյցարիայի չեմպիոն: Նա նաև խաղացել է «Լանսում», անգլիական «Ֆուլհեմում», «Վեսթ Հեմում», «Բիրմինգհեմում» և «Պորտսմութում», որոնց հետ նվաճել է Անգլիայի գավաթը, և հունական ԱԵԿ-ում, որտեղ նվաճել է Հունաստանի գավաթը:
Դիոպը հայտնի դարձավ 2002 թվականի աշխարհի գավաթի խաղարկության խմբային փուլում Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասը խփած հաղթական գոլից հետո (1-0)։