ՉԼ նախորդ տուրում «Ինտերը» 0-2 հաշվով պարտություն կրեց «Ռեալից» ու դժվարացրեց փլեյ-օդդ դուրս գալու հնարավորությունը։ Թիմը խմբում 4-րդ տեղում է ու նույնիսկ մնացած խաղերում երկու հաղթանակը կարող է չօգնել։
«Ռեալի» դեմ խաղից հետո «Ինտերի» երկրպագուները #ConteOut հաշթեգ էին օգտագործում թվիթերյան իրենց էջերում՝ ակումբի ղեկավարությանը կոչ անելով հեռացնել մարզչին։
Արտասահմանյան բուքմեյքերը Կոնտեի հաջորդ ակումբի վերաբերյալ գործակիցներ է առաջարկում․
«Ռեալ»-5.00
«Յուվենտուս»-7.00
ՄՅՈՒ-8.00
«Չելսի»-11.00
Օգոստոսին ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Կոնտեն ուզում է հեռանալ թիմից սեփականատերերի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, բայց կողմերի բանակցություններից հետո բոլոր հարցերը լուծվեցին։