ՄՅՈՒ-ի հարձակվող Էդինսոն Կավանին հայտարարությամբ է հանդես եկել իր հետ կապված սկանդալի վերաբերյալ։
«Սաութհեմփթոնի» դեմ կայացած խաղից հետո (3-2) Կավանին ինստագրամյան իր էջի սթորիում շնորհավորանքներին պատասխանել էր «Gracias negrito» արտահայտությամբ։ Հրապարակումն ավելի ուշ ջնջվել էր։
«Կիրակնօրյա խաղից հետո արած իմ հրապարակումը արված էր որպես քնքուշ պատասխան իմ ընկերոջ շնորհավորանքին։ Ամենաքիչն եմ ուզել ինչ-որ մեկին վիրավորել։
Ես լիովին դեմ եմ ռասիզմին ու հեռացրել եմ այդ հրապարակումն այն բանից հետո, երբ ինձ բացատրեցին որ այն կարող է տարբեր կերպ ընկալվել։ Ուզում եմ անկեղծորեն ներողություն խնդրել դրա համար»,-Կավանիի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի կայքը։