Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ցանկանում է Գրոզնիում կազմակերպել ռևանշ մենամարտ աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնի ու 4 դիվիզիոններում աշխարհի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնսոնի միջև։
«Լեգենդար բռնցքամարտիկներ Մայք Թայսոնի և Ռոյ Ջոնսոն կրտսերի միջև երկար սպասված մենամարտը ավարտվեց ոչ-ոքի։
Երկու մարզիկներն էլ հստակ ցույց տվեցին, որ իսկական վարպետությունն ու պրոֆեսիոնալիզմը տարիք չի հարցնում։
Չնայած այն փաստին, որ Մայք Թայսոնն ու Ռոյ Ջոնսն ավարտել են իրենց կարիերաները երկար տարիներ առաջ, նրանց մենամարտը ռինգում շատ դիտարժան ստացվեց։
Մենք՝ բռնցքամարտի սիրահարներս, կարոտել էինք նման մենամարտերի։ Երկու մեծագույն բռնցքամարտիկները ամբողջությամբ արդարացրին մեր սպասելիքները։
Իրականում, ես ուրախ եմ, որ նրանց հանդիպումը ռինգում հաղթողին չբացահայտեց։ Դա արդարացի ելք է։
Ինձ միշտ դուր է գալիս, թե ինչպես է մենամարտում Թայսոնը։ Անգերազանցելի Մոհամեդ Ալիից հետո հենց Մայքն է իմ երկրորդ սիրելի մարզիկը բռնցքամարտում։
Ջոնսոնի հետ մենամարտը ցույց տվեց, որ Թայսոնը պահպանել է գերազանց ֆիզիկական մարզավիճակ, ու չի կորցրել մարտական բարձր հմտությունները, որոնք յուրահատուկ են եղել միայն նրան։
Մեր եղբայր Մայքին անպայման պետք է ևս մեկ մենամարտ անցկացնել Ջոնսոնի հետ։ Մենք պատրաստ ենք կազմակերպել այն Գրոզնիում», – հայտարարել է Կադիրովը։
Թայսոնի և Ջոնսի միջև ցուցադրական մենամարտը կայացավ երեկ Լոս-Անջելեսում ու ավարտվեց ոչ-ոքի։