«Նապոլիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն կարիերան կարող է շարունակել Իտալիայի Ա սերիայի մեկ այլ ակումբում։
Իսպանացի հարձակվող ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Ինտերը», հաղորդում է Goal.com-ը՝ հղում կատարելով Calciomercato-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու ակումբներն էլ ցանկանում են Լյորենտեի տրանսֆերը ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ հունվարին։
35-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում ոչ մի անգամ չի եղել նեապոլիտանական թիմի մեկնարկային կազմում։ Ջենարո Գատուզոն հավանաբար դեմ չի լինելու Լյորենտեի հեռանալուն։