Իսպանական «Վիախես Ինտեռիաս» ակումբի ֆուտբոլիստ Պաուլա Դապենան հրաժարվել է հարգել Դիեգո Մարադոնայի հիշատակը։
Ընկերական խաղից առաջ ազդարարված լռության րոպեի ժամանակ աղջիկը նստել է խոտածածկին ու մեջքով շրջվել։
«Հենց որ ես իմացա, որ Մարադոնայի հիշատակի համար ակցիա է արվելու, հրաժարվեցի հետևել բռնաբարողի, մանկապիղծի ու բռնակալի հիշատակի լռության րոպեին»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում AS-ը։
Մարադոնան կյանքից հեռացավ նոյեմբերի 25-ին։