«Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանից։ Այս մասին հաղորդում է SER-ի լրագրող Անտոն Մեանան։
«Զիդանը հանդերձարանում դեռ չէր բախվել նման բարդ իրավիճակի։ Հիմա շատ խաղացողներ իրենք իրենց համար են։ Նրանց անհանգստացնում են պայմանագրերը, վնասվածքները, բայց ոչ ֆուտբոլը։
Զիդանը հասկանում է, որ կան խաղացողներ, որոնք դժգոհ են, երբ նա հայտնում է կազմը։ Նա հասկանում է, որ չի կառավարում իրավիճակն ու նրա համար այդ փաստն ընդունելը շատ դժվար է»,- ասել է Մեանան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Զիդանին կարող է փոխարինել «Տոտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։