«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարին վնասվածքները հանգիստ չեն տալիս։ Բելգիացին Լա լիգայի 11-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (1-2) վնասվածք էր ստացել ու փոխարինվել։
El Chiringuito TV-ն տեղեկացնում է, որ Ազարը այսօր ևս մեկ բուժզննում է անցել։ Բելգիացու վնասվածքը սպասվածից լուրջ է։ Նա կարող է բաց թողնել մոտ 1 ամիս։
Այդ դեպքում Ազարը չի կարողանա մասնակցել դեկտեմբերի 13-ին կայանալիք մադրիդյան դերբիին «Աթլետիկոյի» հետ։
Սա Ազարի 8-րդ վնասվածքն է «Ռեալ» տեղափոխվելուց հետո։