«Բարսելոնայի» հարձակող Լիոնել Մեսսին Լա Լիգայի 11-րդ տուրում «Օսասունայի» դարպասը խփած գոլը նվիրել է լեգենդար Մարադոնայի հիշատակին:
Գոլից հետո Մեսսին մարզաշապիկի տակից ցուցադրեց «Նյուելս Օլդ Բոյզի» 10 համարի մարզաշապիկը:
Մեսսին երիտասարդ տարիքում խաղացել է աևգենտինական թիմում, իսկ Մարադոնան թիմում է խաղացել 1993 թվականին:
2008-2010 թվականներին Դիեգո Մարադոնան մարզում էր Արգենտինայի ազգային հավաքականը:
🙏 #Messi rinde homenaje a #Maradona. 🔟 pic.twitter.com/KLHxVG6STi
— FC Barcelona (@FCBarcelona_es) November 29, 2020