Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշում է կայացրել լրացուցիչ 200 միլիարդ իեն (1,9 միլիարդ դոլար) հատկացնել խաղերի նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերի համար: Այս մասին կիրակի հաղորդել է Yomiuri թերթը:
Նշվում է, որ լրացուցիչ միջոցները կուղղվեն, մասնավորապես, վարձատուների և վարձու աշխատողների հետ պայմանագրերով նախատեսված փոխհատուցումները ծածկելու և տոմսերի գումար վերադարձնելու համար այն մարդկանց, ովքեր ցանկանում են դրանք հանձնել: