Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի 11-րդ տուրի «Ալավեսի» հետ հանդիպումից հետո (1-2), խոսել է Էդեն Ազարի վնասվածքի մասին, տեղեկացնում է Marca-ն:
«Հույս ունեմ, որ լուրջ բան չկա: Ցավալի կլինի, եթե դա մկանային վնասվածք է»,-ասել է Զիդանը:
Հիշեցնենք, որ բելգիացին փոխարինվել էր հանդիպման 28-րդ րոպեին:
Հավելենք, որ Ազարն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 6 հանդիպման: