Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթել է Իսպանիայում անցկացվող Barbera del Valles միջազգային մրցաշարում:
Գրիգորյանը 9 հնարավոր միավորից վաստակել է 5,5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով գրավել է առաջին հորիզոնականը:
Նույնքան միավորներ են վաստակել նաև Արգենտինայի և Շվեյցարիայի ներկայացուցիչներն, ովքեր հավաքել են նույնքան միավոր:
Մեր շախամատիստն իր միակ պարտությունը կրեց առաջին տուրում:
Հավելենք, որ Barbera del Valles միջազգային մրցաշարին մասնակցեցին 10 շախմատիստներ ՝ Իսպանիայից, Շվեյցարիայից, Արգենտինայից, Բելառուսից և Իսրայելից: