«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի կարողացել զսպել արցունքները, երբ ԱՊԼ-ի «Լիդսի» դեմ հանդիպումից առաջ (0-1), մեկ րոպե լռությամբ հարգել են Դիեգո Մարադոնայի հիշատակը, տեղեկացնում Football daily-ն:
Հիշեցնենք, որ Անչելոտին և Մարադոնան խաղացել են միմյանց դեմ, երբ երկուսն էլ հանդես էին գալիս Ա Սերիայում:
Carlo Ancelotti sheds a tear for Diego Maradona before Everton vs Leeds 💙 pic.twitter.com/kOrGLWdbz5
— FootballJOE (@FootballJOE) November 28, 2020
Carlo Ancelotti emotional during the tribute to Diego Maradona 💔 pic.twitter.com/3Zgynh5Cj6
— Football Daily (@footballdaily) November 28, 2020
Հավելենք, որ 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ էր արձանագրվել և բժիշկներին չէր հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը:
Մարադոնան շաբաթներ առաջ իրեն վատ էր զգացել և սկսել էր դժվարությամբ քայլել:
Լեգենդար ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր ՝ ենթարկվելով գլխուղեղի թրոմբի վիրահատության: