Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը վնասվածք ստացավ Լա Լիգայի 11-րդ տուրի «Ալավեսի» հետ խաղում:
Այս վնասվածքը բելգիացու համար 8-րդն էր արքայական ակումբում անցկացրած 16 ամսվա ընթացքում: Բացի այս, բելգիացին որոշ ժամանակ շարքից դուրս է մնացել կորոնավիրուսի պատճառով:
Հիշեցնեն, որ իսպանական ակումբը Ազարի տրանսֆերի համար «Չելսիին» վճարեց 115 միլիոն եվրո: