ԱՊԼ-ի 10-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Բարնլիին»:
Գվարդիոլայի թիմը չխնայեց մրցակցին՝ հաղթելով 5-0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռիյադ Մահրեզը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մենդին ու Տոռեսը: Մեկ գոլ էլ չեղարկեց VAR համակարգը:
Վերջին անգամ Մահրեզը հեթ-տրիկի հեղինակ դարձել է 2015 թ-ին՝ «Լեսթերի» կազմում՝ գրավելով «Սուոնսիի» դարպասը:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 15 միավոր ու այժմ 8-րդ հորիզոնականում է, իսկ «Բարնլին» 5 միավորով 17-րդ հորիզոնականում է: