ԱՊԼ-ի 10-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Բրայթոնին»:
Կլոպի թիմը շարունակում է խաղալ լուրջ կորուստներով:
20-րդ րոպեին տանտերերը կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Մոպե Նիլը վրիպեց 11 մետրից: Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: 60-րդ րոպեին Ժոտան, ի վերջո, առաջ մղեց հյուրերին: 93-րդ րոպեին Գռոսը խփեց պատասխան գնդակը՝ 11 մետրից ու դրեց խաղի վերջակետը՝ 1-0: Խաղի ընթացքում VAR-ի օգնությամբ չեղարկվեց «Լիվերի» խփած 2 գնդակ:
Խաղի ընթացքում «Լիվերպուլը» 6 հարված կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ, որից 2-ն էին դիպուկ:
Այս հաղթանակից հետո «Լիվերը» 21 միավորով առաջատարն է, իսկ «Բրայթոնը» 10 միավորով 16-րդ տեղում է: