Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրի շրջանակում կայացավ 5 հանդիպում:
Դորտմունդի «Բորուսիան» անակնկալ՝ 1-2 հաշվով տնային պարտություն կրեց «Քյոլնից»: Շկիրիի դուբլին «մեղուներից» պատասխանեց Ազարը: «Բորուսիան» այս պահին 18 միավորով 3-րդն է, իսկ «Քյոլնը» 6 միավորով 14-րդ տեղում է:
«Բավարիան» արտագնա խաղում 3-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Շտուտգարտի» նկատմամբ: Կուլիբալիի գոլին բավարացիները պատասխանեցին Կոմանի, Լևանդովսկիի ու Կոստայի գոլերով: Այս հաղթանակից հետո «Բավարիան» 22 միավորով առաջինն է, իսկ «Շտուտգարտը» 11 միավորով 10-րդն է:
Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Լայպցիգը» 2-1 հաշվով հաղթեց «Արմինիային» ու այս պահին 20 միավորով երկրորդն է: «Աուգսբուրգն» ու «Ֆրայբուրգը» փոխանակեցին մեկական գնդակ: «Ունիոն Բեռլին»-«Այնթրախտ» խաղն ավարտվեց 3-3 հաշվով: