Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Մեդ Ֆոքսիս»-«Կիլիկիա» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 122-72 հաշվով:
«Կիլիկիան» ոչ-ոքի կորզեց միայն 4-րդ քառորդում, իսկ մնացած քառորդներում ուժեղ էր«Մեդ Ֆոքսիսը» հաղթեց բոլոր քառորդներում:
Խաղում ամենաարդյունավետը «Մեդ Ֆոքսիսից» Լիսթր Անտուանն էր՝ վաստակած 39 միավորով: Նա նաև 1 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 3 արդյունավետ փոխանցում:
13 տուրից հետո «Մեդ Ֆոքսիսը» ունի 23 միավոր և «Վահագնի Սիթիի» հետ կիսում է առաջին հորիզոնականը, իսկ «Կիլիկիան» 16 միավորով վերջին հորիզոնականում է: