«Մարսելի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծիքն է հայտնել The Best-ի «Լավագույն մարզիչ» անվանակարգի թեկնածուների մասին.
«Այն, որ Տուխելը չկա ցանկում, դա սկանդալ է: ՖԻՖԱ-ն քնած է: Բիելսան չի մտնում 2020-ի 5 լավագույն մարզիչների մեջ:
Սա խայտառակություն է: Տուխելը 4 մրցանակ է հաղթել ու հասել ՉԼ-ի եզրափակիչ, իսկ Բիելսան միայն Չեմփիոնշիփում է հաջողության հասել»,-ասել է Վիլաշ-Բոաշը:
Հիշեցնենք, որ լավագույնների շարքում են Բիելսան, Կլոպը, Լոպետեգին, Հանս-Դիտեր Ֆլիկն ու Զիդանը: