Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրի շրջանակում վաղը «Յուվենտուսը» հյուրընկալվելու է «Բենեվետոյին»։
Թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի հանդիպմանը, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն որոշել է հանգստի հնարավորություն տալ պորտուգալացուն, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ կարող է դաշտ վերադառնալ Լեոնարդո Բոնուչին, որը մկանային խնդիրներ ուներ։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 5 հանդիպում է անցկացրել Ա սերիայում՝ դառնալով 8 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։
«Յուվենթուսը» «Բենեվենտոիյի» հետ կխաղա դրսում։ Հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 20։00-ին։