«Միլանի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ:
Ըստ լրագրող Քրիստիան Ֆալկի, կա 90 տոկոս հավանականություն, որ 2021/22 մրցաշրջանը Հականը կսկսի «Յունայթեդի» կազմում: Նրա պայմանագիրը լրանում է 2021 թ-ի հունիսին, իսկ նույն տարվա հունվարի 1-ից նա իրավունք ունի այլ ակումբների հետ բանակցելու:
«Միլանը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, սակայն թուրք ֆուտբոլիստը դեմ չէ այլ ակումբ տեղափոխվելուն:
Հիշեցնենք, որ ժամանակին կիսապաշտպանի տրանսֆերը ցանկանում էր ձեռք բերել «Յուվենտուսը»:
Չալհանօղլուն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 8 խաղում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ: