«Ռեալի» պաշտպան Նաչոն «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում (2-0) լավագույններից մեկն էր դաշտում։
Իսպանացի պաշտպանը Սերխիո Ռամոսի բացակայությամբ Ռաֆայել Վարանի հետ խաղում էր պաշտպանության կենտրոնում։ Նա փայլուն հանդիպում անցկացրեց՝ իր ֆրանսիացի խաղընկերոջ հետ թույլ չտալով մրցակցին գոլային պահեր ստեղծել։
AS-ի լրագրող Սերխիո Սանտոսը գրում է, որ տպավորիչ խաղից հետո Նաչոն «արքայական» ակումբում որպես կենտրոնական պաշտպան դարձել է 3-րդ ընտրություն՝ շրջանցելով Էդեր Միլիտաոյին։
Սպասվում է, որ առաջիկա խաղերում Ռամոսի բացակայության պայմաններում դաշտի կենտրոնում Վարանի հետ կխաղա հենց իսպանացի ֆուտբոլիստը։