«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արձագանքել է Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնայի մահվան լուրին։
«Կա Մարադոնա ու կա Դիեգո։ Մարադոնայի մասին ես չեմ ուզում խոսել, նրան գիտի ողջ աշխարհը, ու ոչ ոք չի մոռանա։ Դիեգոն ուրիշ է։ Այն մարդիկ, ովքեր իր մոտ ընկերներին էին, արտոնյալներ էին։ Ես կարող եմ ասել, որ նա իմ լավ ընկերն էր։ Մենք զրուցում էինք հեռախոսով, ու իհարկե, մի քանի անգամ նաև հանդիպել ենք։
Նա մեծ․ շատ մեծ սիրտ ուներ։ Ես կարոտելու եմ նրան, քանի որ երբ մենք ցանկանանք տեսնել նրա ֆուտբոլը, դա կարող ենք անել Google-ում, բայց այնտեղ մենք չենք կարող գտնել Դիեգոյին։
Այսօր ես անցկացրեցի օրս՝ պատմելով տղաներին այն ժամանակների մասին, որն անցկացրել եմ նրա հետ։ Ես հատկապես կարոտելու եմ այն զանգերը, որ նա անում էր պարտություններից հետո, այլ ոչ թե հաղթանակներից։
Նա գիտեր, որ հաղթանակներից հետո ինձ հեռախոսազանգեր պետք չեն, իսկ դժվար պահերին նա միշտ իմ կողքին էր ու պարտություններից հետո ասում էր․ «Մոու՛, մի՛ մոռացիր, որ դու լավագույնն ես»։ Նա միշտ այդպես էր մոտենում գործին։ Ես կարոտում եմ Դիեգոյին»,-Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Goal-ը։