«Հոֆենհայմի» պաշտպան Մելաիրո Բոգարդը կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին գրում է Tuttosport- ը:
18-ամյա հոլանդացուն իրենց կազմում ցանկանում են տեսնել «Բարսելոնան» ու «Միլանը»: Երկու ակումբներն էլ արդեն սկսել են բանակցությունները ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ:
Պաշտպանի պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ գործում է մինչեւ այս մրցաշրջանի ավարտ: