Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին թենիսիստը հայտնել է իր ինստագրամյան էջում:
«Մի քանի օր առաջ եմ ժամանել Դուբայ ու սկսել պատրաստվել նոր մրցաշրջանին, սակայն, ցավոք, ես, կինս և որդիս վարակվել ենք կորոնավիրուսով։ Արդեն ինքնամեկուսացել ենք և հույս ունեմ, որ շուտով կապաքինվենք»,- գրել է Կարեն Խաչանովը։