«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման շարունակում է ապաքինվել ազդրի մկանային վնասվածքից։
«Արքայական» ակումբի ֆրանսիացի հարձակվողը դեռևս չի միացել ընդհանուր խմբին ու մարզվում է անհատական ծրագրով, տեղեկացնում է El Chiringuito TV-ն։
Քիչ հավանական է, որ Բենզեման Լա լիգայի 11-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղին պատրաստ լինի։
Բենզեման վնասվածքը ստացել է դեռևս միջազգային դադարից առաջ «Վալենսիայի» դեմ խաղում ու դրանից հետո դաշտ դուրս չի եկել։