«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Էմիլի Ռուսոն ընտրվելու դեպքում հնարավոր է անվանափոխի «Կամպ Նոուն», հաղորդում է Daily Mirror-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահի թեկնածուն խոստացել է ընտրվելու դեպքում հանրաքվե անցկացնել «Կամպ Նոու» ստադիոնը Լիոնել Մեսսիի անունով կոչելու հարցով։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայում» ակումբի նախագահի ընտրությունները կայանալու են հունվարին։