«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում կամ էլ Լիգա 1-ում։
Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկի տեղեկություններով՝ ավստրիացի ֆուտբոլիստի գործակալ Պինի Զախավին մտադիր է հունվարին բանակցություններ սկսել ՊՍԺ-ի և «Չելսիի» հետ։
Ալաբայի պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ լրանում է 2021 թվականի ամռանը, ինչից հետո նա ազատ գործակալի կարգավիճակ կստանա։