Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան չորեքշաբթի նախաճաշից հետո տեղեկացրել է, որ իրեն վատ է զգում ։ Այդ մասին հայտնում է արգենտինական TN հեռուստաալիքը:
«Ես ինձ վատ եմ զգում», — առավոտյան ասել է Մարադոնան ու գնացել իր ննջարան: Մի քանի րոպե անց նա մահացել է 60 տարեկան հասակում:
Հիշեցնենք, որ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարված: Հավելենք, որ 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը:
Մարադոնան շաբաթներ առաջ իրեն վատ էր զգացել և սկսել էր դժվարությամբ քայլել:
Լեգենդար ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր ՝ ենթարկվելով գլխուղեղի թրոմբի վիրահատության:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ իտալական «Նապոլիի» տնային մարզադաշտը վերանվանվելու է՝ ի պատիվ ակումբի լեգենդ, արգենտինացի Դիեգո Մարադոնայի: