«Վան»-«Շիրակ» հանդիպումից առաջ ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանը լեգենդար դարպասապահ Գևորգ Կասպարովին հանձնեց հատուկ հուշանվեր՝ Հայաստանի առաջնություններում ամենատարեց դարպասապահի ռեկորդը գերազանցելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը:
Նոյեմբերի 22-ին կայացած «Շիրակ»-«Ուրարտու» խաղում Կասպարովը դաշտ էր դուրս եկել 40 տարեկան 120 օրական հասակում: