VBET ՀՊԼ 13-րդ տուրում «Վանը» Չարենցավանի քաղաքային մարզադաշտում ընդունել էր Գյումրիի «Շիրակին» ու հաղթանակ տարավ 3-1 հաշվով:
Առաջին կեսում թիմերը մեկական գոլով փոխանակվեցին. տանտերերի կազմում 24-րդ րոպեին հաշիվը բացել է Միհրան Մանասյանը, իսկ 36-ին գյումրեցիների ֆուտբոլիստ Արամ Մուրադյանը հավասարեցրեց այն:
Երկրորդ կեսում «Վանին» հաջողվեց ևս երկու անգամ գնդակն ուղարկել մրցակցի դարպասն ու հաղթանակ տոնել: 71-րդ րոպեին «Վանին» առաջ մղեց Վիլֆրիդ Էզան, իսկ հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ Էդգար Մովսեսյանը ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը: