«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող Դիեգո Մարադոնայի մահվան մասին:
«Դա մեծ կորուստ է ֆուտբոլային աշխարհի և ընդհանուր ողջ աշխարհի համար: Իմ հիշողության մեջ դեռ թարմ են 1986-ի աշխարհի առաջնության հուշերը, ես 14 տարեկան էր: Մարադոնան բացառիկ էր:
Իմ կուռքը Էնցո Ֆրանչեսկոլին էր, բայց Մարադոնան մի խաղացող էր, որին բոլորս սիրում էինք: Նա հիանալի էր: Ինձ բախտ է վիճակվել Մարադոնային ասել, որ ես նրան փայլուն խաղացող եմ համարում:
Շատ եմ ցավում, հատկապես նրա ընտանիքի համար: Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ զգացածս: Բոլորս շատ վշտացած ենք»,- Զիդանի խոսքերն է փոխանցում AS-ը: