ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների Լիգայի այս շաբաթվա խորհրդանշական հավաքականը։ Այն ներառում է այն ֆուտբոլիստներին, ովքեր PlayStation-ի Fantasy Football-ում ամենաշատ միավորներն են վաստակել:
Դարպասապահ. Մարինատո Գիլերմե («Լոկոմոտիվ») – 8 միավոր
Պաշտպաններ. Օսկար Վենդտ («Բորուսիա Մ․») – 15 միավոր, Նիկո Էլվեդի («Բորուսիա Մ․») – 15 միավոր, Զայդու («Պորտու») – 14 միավոր, Ռոբին Գոսենս («Ատալանտա») – 13 միավոր, Սերժինո Դեսթ (Բարսելոնա) – 13 միավոր:
Կիսապաշտպաններ. Քինգսլի Կոման («Բավարիա») – 12 միավոր, Լարս Շտինդլ («Բորուսիա Մ․») – 12 միավոր, Բրունո Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ») – 12 միավոր:
Հարձակվողներ ՝ Մարտին Բրայթուեյթ («Բարսելոնա») – 15 միավոր, Չիրո Իմոբիլե («Լացիո») – 13 միավոր: