«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է «Նապոլիի» հետ խաղում իր ստացած վնասվածքի մասին:
«Ոչ մի լուրջ բան չկա: ես կվերադառնամ մեկ-երկու շաբաթ հետո: Ֆուտբոլն իմ կիրքն է, իմ լավագույն ընկերը: Առանց ֆուտբոլի, ես չէի լինի այնպիսին, ինչպիսին կամ», — Իբրահիմովիչին է մեջբերում Aftonbladet-ը:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Միլանը» հաղթել էր 3:1 հաշվով: