Գերմանական «Շալկեն» ցանկանում է հրաժարվել թիմի մի շարք ֆուտբոլիստներից, տեղեկացնում է Bild-ը:
Ակումբը լքելու հավակնորդներն են ՝ Վեդադ Իբիշեվիչը, Նաբիլ Բենտալեբը և Ամին Հարիտը: Այս ֆուտբոլիստները կառանձնացվեն հիմնական թիմից և կմարզվեն անհատական ծրագրով:
Թիմի սպորտային տնօրեն Յոհեն Շնայդերը հայտնել է, որ նրանք կարող են իրենց համար նոր ակումբներ փնտրել:
Հիշեցնենք, որ «Շալկեն» Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է վերջին հորիզոնականն ` իր ակտիվում ունենալով 3 միավոր: