Մայամի Հիթը համաձայնության է եկել Էդրիս Ադեբայոյի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:
Ըստ AP News-ի, նոր պայմանագիրը նախատեսված կլինի հինգ տարով, իսկ 23-ամյա բասկետբոլիստի աշխատավարձն այս ժամանակահատվածի համար կկազմի առնվազն 163 միլիոն դոլար: Այս պայմանագիրը «Հիթի» համար կլինի պատմության մեջ ամենաթանկարժեք պայմանագիրը:
2020/21 մրցաշրջանում Ադեբայոն դեռ հին պայմանագորվ կվաստակի 5,1 միլիոն դոլար: Նոր պայմանագիրը կսկսի գործել 2021/22 մրցաշրջանում, իսկ բասկետբոլիստի համար հաջորդ տարվա նվազագույն աշխատավարձը կկազմի 28.1 միլիոն (այն կարող է աճել՝ կախված նրա ձեռքբերումներից):
Անցած մրցաշրջանում Ադեբայոն մեկ խաղում միջինը վաստակել է 15,2 միավոր: