Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր հրաժեշտի խոսքն է հղել կյանքից հեռացած Դիեգո Մարադոնային:
«Այսօր հրաժեշտ եմ տալիս իմ ընկերոջը. նա մի ամբողջ աշխարհ էր, նա հրաշագործ էր:
Նա ժամանակից շուտ հեռացավ և իրենից հետո մեծ ժառանգություն թողեց:
Հանգչիր խաղաղությամբ, Դիեգո. մենք քեզ չենք մոռանա»,- գրել է պորտուգալացին:
Hoje despeço-me de um amigo e o Mundo despede-se de um génio eterno. Um dos melhores de todos os tempos. Um mágico inigualável. Parte demasiado cedo, mas deixa um legado sem limites e um vazio que jamais será preenchido. Descansa em paz, craque. Nunca serás esquecido.🙏🏽 pic.twitter.com/WTS21uxmdL
— Cristiano Ronaldo (@Cristiano) November 25, 2020
Հիշեցնենք, որ 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը: