Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում Միլանի «Ինտերը» կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»։
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծում է, որ իր թիմն ավելիին է արժանի՝ կապված ընթացիկ արդյունքների հետ:
«Մենք պետք է հաղթենք այսօրվա խաղում, ցույց տանք լավ արդյունք: Այլ տարբերակներ և լուծումներ չկան: Մնացել է երեք հանդիպում: Խմբից դուրս գալու համար մենք պետք է վաստակենք առնվազն յոթ միավոր, կամ նույնիսկ հաղթենք մնացած բոլոր երեք հանդիպումներում, գուցե, ամենաբարդ խմբում:
Իմ կարծիքով, մենք ավելիին ենք արժանի, քան մեր ցույց տված արդյունքները: Պետք է մտածել, թե ինչպես կարող ենք ավելացնել:
Անցած մրցաշրջանը մենք հաճախ սկսում էինք ճիշտ վերաբերմունքով: Այդ մրցաշրջանի համեմատ մենք զգալիորեն ավելացրել ենք մեր խաղում, բայց միևնույն ժամանակ, մենք սկսեցինք թույլ տալ մրցակիցներին չափազանց շատ հնարավորություններ ստեղծել: Եթե մենք ուզում ենք մրցունակ լինել, պետք է ամեն ինչ ավելի լավ անենք», — մեջբերում է Կոնտեին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ինտերի» հաղթանակը գնահատում է 2,30 գործակցով, ոչ ոքին՝ 3,70, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 3,25։