Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որը միշտ դժգոհել է իր թիմում «կատարողների» բացակայությունից, չի կարծում, որ «Ռեալը» պետք է դժգոհի կադրային կորուստներից.
«Չեմ կարծում, որ «Ռեալը» պետք է դժգոհի կադրային խնդիրներից, քանի որ այնտեղ շատ են կատարողները: Այն փաստը, որ լրատվական դաշտն ասում է, որ «Ռեալը» կորուստներ ունի, ինձ մոտ ծիծաղ է առաջացնում»,-ասել է Կոնտեն:
Հիշեցնենք, որ այսօր Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվում է Միլանի «Ինտերին»:
Զիդանի թիմին չեն կարողանա օգնել Բենզեման, Ռամոսը, Վալվերդեն ու Օդրիոսոլան: