Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հեռացել է կյանքից: Այս մասին հայտնում է Clarín.com-ը:
60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը:
Հիշեցնենք, որ Մարադոնան շաբաթներ առաջ իրեն վատ էր զգացել և սկսել էր դժվարությամբ քայլել: Լեգենդար ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր ՝ ենթարկվելով գլխուղեղի թրոմբի վիրահատության:
Ավելի վաղ հայտի էր դարձել, որ Մարադոնան ինքնամեկուսացվել էր այն բանից հետո, երբ շփվել էր կորոնավիրուսով վարակված մարդու հետ: