«Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսը շուտով հնարավոր է ավարտի կարիերան: Այս մասին հայտնում է ESPN- ը:
Ըստ աղբյուրի՝ արգենտինացին միանշանակ կավարտի կարիերան, եթե իր թիմը դուրս մնա Լիբերտադորեսի գավաթից: 1/8 եզրափակչի խաղում «Բոկան» կհանդիպի բրազիլական «Ինտերնացիոնալի» հետ:
36-ամյա Տևեսը խաղացել է «Բոկա Խունիորսում», բրազիլական «Կորինտիանսում», անգլիական «Վեսթ Հեմում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Մանչեսթեր Սիթիում», իտալական «Յուվենտուսում» ու չինական «Շանհայ Շենհուայում»:
Արգենտինայի ազգային հավաքականի կազմում Տևեսն անցկացրել է 76 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի հեղինակ: