Հայաստանի առաջնության 12-րդ տուրի խաղում «Արարատի» հարձակվող Մորի Կոնեի խփած գոլը հոբելյանական էր երևանյան թիմի համար: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Նոյեմբերի 21-ին կայացած Հայաստանի առաջնության 12-րդ տուրի խաղում Մորի Կոնեի խփած գնդակն «Արարատ»-ի 1200-րդ հոբելյանական գոլն էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում:
Ներկայացնում ենք «Արարատի» բոլոր հոբելյանական գոլերը.
100 Արմեն Շահգելդյան (18.09.92)
200 Արմեն Շահգելդյան (14.09.93)
300 Վահե Յաղմուրյան (19.08.94)
400 Արթուր Քոչարյան (21.10.95)
500 Արթուր Ս. Մինասյան (06.10.97)
600 Կարեն Բարսեղյան (16.09.99)
700 Արթուր Հ. Մինասյան (09.09.01)
800 Գագիկ Սիմոնյան (16.06.06)
900 Մարկոս Պիզելի (17.05.08)
1000 Նորայր Գրիգորյան (31.08.13)
1100 Դավիթ Մինասյան (06.08.17)
1200 Մորի Կոնե (21.11.20)»,-ասված է հայտարարության մեջ: