«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, տեղեկացնում է Tuttomercato-ն:
Նշվում է, որ «Ինտերի» ղեկավարներն արդեն սկսել են բանակցությունները Միլիկի գործակալների հետ:
Հնարավոր տրանսֆերի արժեքը կազմում է 18 միլիոն եվրո:
Միլիկի պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին և լեհ հարձակվողը չի ցանկանում երկարաձգել այն: