«Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այս պահին մտածում է միայն ներկային մասին, քանի որ «Բավարիայի» հետ գործող պայմանագրը սահմանված է մինչև 2023 թ..
«Ես պայմանագիր ունեմ, որի ժամկետը գործում է մինչև 2023 թվականը: Չեմ մտածում՝ հետո ինչ կլինի, քանի 2.5 տարի կա մինչ պայմանագրի ավարտը, որը տևական ժամանակ է»,-ասել է ռմբարկուն:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին 11 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել, իսկ նախորդ խաղաշրջանում անցկացրած 47 խաղում դարձել է 55 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: