Իսկոյի հայրն ու գործակալը՝ Ֆրանսիսկո Ալարկոնը, հայտնել է, որ իր տղան ցանկանում է ուժերը փորձել այլ առաջնությունում.
«Իսկոն ցանկանում է ուժերը փորձել այլ առաջնությունում, բայց այս պահին կոնկրետ առաջարկ չունի: Եթե մնա «Ռեալում», դա խնդիր չի լինի»,-Cadena SER-ի հետ զրույցում ասել է Ալարկոնը:
«Բլանկոսները» 28-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց ցանկանում են ստանալ 60-70 մլն եվրո: